«ԷկոՍենս» լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում, լաբորատոր հետազոտությունների հետ մեկտեղ, մատուցվում են մի շարք այլ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ նեղ մասնագետների բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև գործիքային հետազոտություն առաջատար արտադրողների լավագույն և գերժամանակակից սարքավորումներով:
18+ մասնաճյուղեր
2,8 մլն+ սպասարկված հաճախորդներ
500+ անալիզների տեսակներ
Այո, նմուշառման ժամանակ հնարավոր են ուշագնացության դեպքեր՝ պայմանավորված հիմնականում ասեղի ծակոցի և/կամ արյան տեսքի նկատմամբ ունեցած վախերով: Եթե Ձեզ մոտ արդեն իսկ արձանագրվել է նման դեպք կամ ունեք ենթադրելու հիմնավոր պատճառ՝ խնդրում ենք հետևել մեր ուղեցույցին․
Նշված երկու հետազոտությունները կարող եք հանձնել միայն «Էկոսենս»-ի Հր․ Քոչարի մասնաճյուղում (Հասցե՝ ք․ Երևան, Հր․ Քոչարի 7/3 շ․), ընդ որում՝ աշխատանքային օրերին մինչև ժամը 13։00։
Սիրելի՛ հաճախորդ, «Էկոսենս» -ում գործում է արդյունքների ստացման մի քանի եղանակ․
Այո, հնարավոր է․ հարկավոր է գրանցվելիս թողնել էլեկտրոնային հասցեն, ինքնաշխատ եղանակով արդյունքները կառաքվեն Ձեր էլեկտրոնային հասցեին, իսկ թղթային տարբերակի համար, կարող եք մոտենալ «Էկոսենս»-ի ցանկացած մասնաճյուղ՝ ստացականով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Այո, «ԷկոՍենս»-ում գործում է «Տնային կանչ» ծառայությունը, որն ամրագրելուց հետո մեր մասնագետները կներկայանան նշված հասցեով՝ Ձեր հետազոտությունների նմուշառման համար։ Ծառայությունը հարմար է, ապահով և մաքսիմալ կոմֆորտ Ձեր համար։ Պարզապես ամրագրեք այցը մեր կայքի միջոցով կամ նախապես զանգահարելով՝ 8676 և 044 500 400 հեռ․։
«ԷկոՍենս»-ը խստորեն հետևում է տեղեկատվական անվտանգությանը, անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը և օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներով ծածկագրման համակարգ՝ Ձեր բժշկական տեղեկատվության պաշտպանության համար։
Այո, մենք առաջարկում ենք տարբեր համալիր փաթեթներ և հավատարիմ հաճախորդների համար ծրագրեր։ Մանրամասների համար կարող եք հետևել մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի առաջինը տեղեկանաք շահավետ առաջարկների մասին։
Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել տարբեր գործոններ․ դեղորայքի ընդունումը, սննդակարգը (հատկապես ճարպային սնունդը, ալկոհոլը), ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը, օրվա ժամը, ծխելը, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլը։ Մաքսիմալ ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է հետևել հետազոտությունների համար պահանջվող նախապայմաններին և աշխատակիցներին տեղեկացնել բոլոր կարևոր տվյալների մասին։